top of page
Ցուցահանդես

Մայիսի 20-ի առավոտյան Գավառի մշակույթի տանը բացվեց գեղանկարների և լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ փառատոնի շրջանակներում հայտարարված մրցույթներին գեղանկարներ ներկայացրած գավառցի փոքրիկները ստացան խրախուսական մրցանակներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։

«Մնաց 7 օր» ներկայացում

Մայիսի 21-ին Գավառի ավագ դպրոցում Թատրոն 8-ը «Մնաց 7 օր» թատերական ներկայացում խաղաց՝ նվիրված վաղ ամուսնության և կրթության իրավունքի խնդրիներին Հայաստանում։

Street Art

Փառատոնի շրջանակում Գավառի մանկատան այգին նկարազարդվեց արևմտահայ գրող, հրապարակախոս Զապել Եսայանի պատկերով։ Զապել Եսայանն իր հոդվածներում, ստեղծագործություններում մշտապես բարձրաձայնել է կնոջ ինքնադրսևորվելու և հասարակության մեջ կարևոր դեր ունենալու կարևորության մասին, ինչն այդ ժամանակ բավականին համարձակ քայլ է եղել։

Հռչակագրի քննարկում

Գավառի մանկատան սաների հետ խաղացինք

ՄԱԿ-ի ՝մարդու իրավունքներին նվիրված խաղ և քննարկեցինք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հոդվածները։

Պղպջակների տոն

Փառատոնի շրջանակում Պղպջակների տոնը  առաջին անգամ այցելեց Գավառ և անմոռանալի օր պարգևեց մասնակից փոքրիկներին, որոնք դեռ երկար կհիշեն այն։

bottom of page