top of page

«Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է»:

ՀՀ Սահմանադրություն Հոդված3

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի ջանքերով Հայաստանում  առաջին անգամ մարդու իրավունքներին նվիրված փառատոն անցկացվեց։ «Հոդված 3 իրավունքի փառատոնը»  մայիսի 16-24-ը իր շուրջը համախմբեց մինչև 3000  հոգու՝ դառնալով նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ստեղծելով մարդու իրավունքների արժևորման նոր մշակույթ, բարձրաձայնելով տեղեկացված լինելու կարևորության մասին։

Փառատոնի շրջանակում կազմակերպած հանդիպում- քննարկումներին մասնակցել է ավելի քան 250 երիտասարդ։ 

Մրցույթներին մասնակցել է ՝

-71 լուսանկար

-43 գեղանկար և գրաֆիկական աշխատանք

-48 ուղերձ

Քաղաքային quest մրցույթ-խաղին մասնակցել է 5 խումբ, յուրաքանչյուր խումբ կազմված է եղել 4 անդամից։

 Փառատոնի բոլոր միջոցառումներին ընդհանուր առմամբ մասնակցել է ավելի քան 3000 հոգի։

Փառատոնի շրջանակում  անցկացվեց

-Բացօթյա տոնական համերգ

 

-12 հանդիպում-քննարկում

-գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների, լուսանկարների և մարդու իրավունքներին առնչվող ուղերձների մրցույթներ

-Human Library

-Ցուցահանդես Երևանում և Գավառում

-Street art և պղպջակների տոն Գավառում

-Թատերական ներկայացում և Հռչակագրի քննարկում Գավառում

-Քաղաքային quest մրցույթ-խաղ

-Փակման հանդիսավոր արարողություն

Մարդու իրավունքների առաջին փառատոնն իրականություն դարձավ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, ԵՄ պատվիրակության, «Բաց հասարկությունների հիմնադրամներ- Հայաստանի» և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի  հետ համագործակցության արդյունքում։

 

Փառատոնը կվերադառնա մյուս տարի, որ հեթական անգամ հիշեցնի՝ ճանաչիր իրավունքներդ, որ կարողանաս պաշտպանել դրանք։

bottom of page