Լիդա Միքայելյան
Սովորում եմ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում: Մասնագիտությունս ընտրելեմ ինքս, անչափ սիրում եմ այն, քանի որ, ըստ իս, չկա մի ոլորտ, որի հետ չառնչվի իրավագետը իր մասնագիտական աշխատանքում: Ապագա գործունեությունս կցանկանայի ծավալել փաստաբանական ոլորտում: Դեռևս այն ժամանակ երբ չէի սկսել ուսումս համալսարանում, ինձ պատկերացնում էի պաշտպանի դերում, բայց ոչ քրեկան այլ քաղաքացիական և վարչական ոլորտում: Ներկայումս՝ որպես իրավախորհրդատու եմ հանդես գալիս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում, որը գործում է անվճար հիմունքներով, ուսանողների և դասախոսների միահամուռ ուժերով օգնություն է ցուցաբերում իրեն դիմած քաղաքացիներին:
Ամռանը մեծ ոգևորությամբ դիմել եմ ՄԻԱԴ-ին, և առավել ևս մեծ ոգևորությամբ մասնակցել դասընթացներին: Ամեն մի օր մի յուրօրինակ գիտելիքներով բեռնված, գալով տուն հասկանում էի, թե որքան նոր ինֆորմացիա, գիտելիքներ, լուծումներ մարդ կարող է ստանալ ընդհամնեը մի քանի ժամում նման մասնագետների հետ առնչվելով: Հիանալի միջավայր, հիանալի մասնագետներ, հինալի ընկերներ ... էլ ի՞նչը կարող էր էլ ավելի լավ ու օգտակար դարձնել անցկացրած օրերը ՄԻԱԴ-ում: Շատ շնորհակալ եմ նրանից ինձ տրված նոր փորձի, գիտելիքների համար, շնորհակալություն հնարավորություն ընձեռնելու նման մասնագիտական կազմի հետ շփվելու և հինալի ընկերներ ձեռք բերելու համար :
ՄԻԱԴ-ն ամենալավ բանն էր,որ ինձ հետ կարող էր պատահել 2017 թվականի ամռանը: Եվ,բարեբախտաբար,այն պատահեց ու մեզ շատ մեծ հնարավորություն տվեց այլ տեսանկյունից մոտենալու իրավունքի ոլորտի մի շարք խնդիրների, ստանալ այնպիսի անփոխարինելի գիտելիքներ,որոնք համալսարանական ամբիոնից չէինք ստանա: ՄԻԱԴ-ը հարթակ էր`լսելու ոլորտի լավագույն մասնագետներին,հասկանալու կապը օրենքի ու պրակտիկայի միջև,հարթակ ու հնարավորություն`ևս մեկ քայլ անելու դեպի իրավաբանական աշխարհ ու դրսևորելու ինքներս մեզ:
Էլինա Գեղամյան
Իսկուհի Ավետիսյան
Սովորել եմ Հայաստանի ֆրանսիական համալսարանում: Մասնագիտությունս ընտրել եմ, որովհետեւ միշտ հետաքրքրված էի մարդու իրավունքներով ու ուզում եմ այդ դաշտում փոփոխություն բերել:
Դպրոցից մնացած տպավորությունները `անմոռանալի են:Շատ կարևոր, հետաքրքիր փորձ էր: Քանի որ մարդիկ էլ շատ ջերմ էին էդ պատճառով էմոցիոնալ կապն էլ շատ ամուր հիմքեր ունի:
Դրանք այնքան շատ են, որ դժվար թե կարողանամ մի քանի բառով նկարագրել, բայց ինչը, որ իսկապես նոր ու հետաքրքիր էր ինձ համար՝ ընդգրկված թեմաների բազմազանությունն էր: Թեմաներ կային, որոնք ես երբեք մարդու իրավունքների տեսանկյունից չէի դիտարկել, իսկ այն թեմաները, որոնք դիտարկել էի, երևացին լրիվ նոր լույսի ներքո:Ամենակարևոր գիտելիքը /հմտությունը, որը ես ստացա այս դպրոցից `հարցերի բազմակողմանի վերլուծության կարևորությունը:
Սովորում եմ Հայաստանում Ֆրանսիական համալսարանում, Ի սկզբանե սիրել եմ իրավաբանի մասնագիտությունը: Իրավաբանությունը իրականում շատ ավելի լայն ու ճկուն մասնագիտություն է, թույլ է տալիս անընդհատ զարգանալ, խորանալ, չի սահմանափակվում մի ճյուղի շրջանակում ու առնչվում այլ գիտությունների հետ: Դպրոցում նախ շատ դրական ու սովորելուն տրամադրող մթոլորտ է տիրում, և դասախոսները և ուսանողները մարդիկ էին , իրավաբաններ, որոնցից կային շատ սովորելու բաներ և որոնց հետ շփումը էլ ավելի էր ընդարձակում մեր մտածելակերպը ու հաճախ փոխում մեր իրավաընկալումն ու աշխարհհայացքը: Դասեր ընթացքում, չնայած բոլոր հակասություններին ու բանավեճերին, ամուր ու հաճելի կապվածություն է ձևավորվում ու ցանկություն է առաջանում շարունակելու դպրոցի դասերը, նոր փուլեր ավելացնելու: Իրականում դպրոցից շատ գիտելիքներ եմ ստացել, նախ ուսումնասիրում էինք առարկաներ , որոնք համալսարաններում չէինք անցնում, նոր իրավունքի ճյուղերի ծանոթանում(առողջապահական իրավունք), նոր խնդիրներ բացահայտում ու փորձում առաջադրել լուծումներ: Սովորում էինք քննադատել, ձևակերպել իրավական խնդիրներ, հասկանալ որն է իրավական վեճի առարկան: ՄԻՁ դպրոցը թերևս լավագույն փորձ է ուսանողների համար և շփվելու, ծանոթանալու իրենց ոլորտում կայացած մասնագետների հետ և կիսելու նրանց փորձը, ինչպես նաև ծանոթանալու ՀՀ-ում գործող գրեթե բոլոր համալսարանների իրավաբանական ֆակուլտետի ուսանողների հետ:
Անահիտ Հունանյան
Ավարտել եմ Արցախի պետական համալսարանի իրավագիտություն բաժինը: Մասնագիտությունս ընտրել եմ շատ վաղուց, միշտ կամեցել եմ մարդկանց օգնել նաև իրավական տեսանկյունից: Տպավորություններս շատ դրական են, ստացել եմ գիտելիքներ և լրացուցիչ ինֆորմացիա փորձառու մասնագետների կողմից, ձեռք բերել հաճելի ծանոթություններ: Շնորհակալ եմ այդ ամենի համար: Ստացել եմ փորձ, գիտելիքներ և հետաքրքիր ու հագեցված ինֆորմացիա իրավագիտության ոլորտից, որի ելակետը մարդու իրավունքը, դրա պաշտպանված լինելն է: Ձեռք եմ բերել նաև լավ ընկերներ, հաճելի ծանոթներ:
Արմինե Բարսեղյան
Լուսինե Գասպարյան
Սովորում եմ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, դեռ մանկուց ինձ պատկերացրել եմ օրինապահպան և օրինաստեղծ ոլորտում։Տպավորված եմ դպրոցի և առհասարակ Հոդված 3 ակումբի անձնակազմով՝ դպրոցում տիրում էր առողջ մթնոլորտ, միասնականություն, ջերմ հարաբերություններ, աշխատասեր, բարի, կամեցող, խելացի և եռանդուն մարդկանց խումբ էր, որի շնորհիվ էլ ես յուրաքանչյուր դասախոսության մեծ սպասումով և հաճույքով էի գալիս։ Դասացուցակն իդեալական էր կազմված, թեմաներն իսկապես կարևորագույնն էին ու հետաքրքիր, ընտրված էր դասախոսական փայլուն անձնակազմ ովքեր սիրով ու նվիրումով էին անցկացնում դասերը: Շատ կցանկանայի, որ դպորցին ավելի երկար ժամանակով մասնակցեի: Դպրոցում անցկացրած օրերն իմ կյանքում միշտ առանձնահատուկ են մնալու։Բացի մասնագիտական մնայուն գիտելիքներից, հմտություններից ու կարողություններից դպրոցն ինձ տվեց սպասվածից ավելին: Ձեռք բերեցի մարդ տեսակի արժեքավոր հատկանիշներ, պայքարող, նպատակասլաց, խելացի հասակակիցների հետ ծանոթություն, ինչպես նաև նման պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմի ունկնդիրն լինելու ՊԱՏԻՎ։ Շնորհակալություն նման նախաձեռնություն իրականացնելու համար։
Սովորել եմ Հայասանում Ֆրանսիական համալսարանում: Ես տպավորված եմ դպրոցով: Ինձ միշտ հաճելի է այլընտրանքային աղբյուրներից ստանալ գիտելիքներ, հատկապես իրենց ոլորտում կայացած մասնագետների կողմից: Կարևոր էր նաև կապը մասնակիցների և դասավանդողների միջև, և հուսով եմ, հետագայում Հոդված 3-ը էլի կմիավորի մեզ: Մտահորիզոնի ընդլայնում տեղի ունեցավ առհասարակ մարդու իրավունքների բնագավառում: Հատկապես հետաքրքրել էր ինձ արդարացնող դատավճիռներն ու դատական սխալները:
Ղազարոս Թեքնեջյան
Սովորում եմ Ոստիկանության կրթահամալիրում, Իրավաբանական բաժնում: Հետաքրքրություն եմ ունեցել տվյալ ոլորտում: Տպավորություններս ՄԻՁԴ-ի մասին միայն դրական են, դասախոսներն էլ հմուտ մասնագետներ էին ու ապահովում էին արդիական գիտելիքներ, կազմակերպչական առումով բարձր մակարդակի էր: Ձեռք բերեցի նորանոր գիտելիքներ, ու լավ ընկերներ:
Պետրոս Պետրոսյան
Սովորել եմ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ Ընտրել եմ մարդասեր մասանգիտություններից մեկը։ Կապված մասնագիտությանս հետ, ՄԻՁԴ-ը տալիս է գիտելիքների այն պաշարը, որն ուսանողը ձեռք չի բերում համալսարանական տարիներին։ Այն նոր փորձառնություն էր ինձ համարը, որը հնարավորություն ընձեռեց խորացնելու գիտելիքներս և հմտություններս ինձ հետաքրքրող ոլորտում։ Այն ինձ տվեց առավել խորը գիտելիքները հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ, իրավական փաստաթղթեր կազմելու նոր հմտություններ, ՄԻԵԴ հետաքրքիր և կարևոր որոշումների վերաբերյալ տեղեկատվություն և այլն։
Լուիզա Վարդանյան
Սովորում եմ ՀՀ ՊԿԱ-ում, իրավագիտություն մասնագիտությամբ: Մարդու իրավունքների դպրոցը իրավաբանի մասնագիտական հմտությունների ամրապնդման և նոր գիտելիքների ձեռքբերման համար հիանալի հնարավորություն էր։ Այն իր կազմակերպչական և դասավանդող թիմի հետ միասին նոր ընկերական միջավայրի և ջերմ շփման հնարավորություն ստեղծեց մեր՝ ունկնդիրներիս համար։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությունը ունեցա։ Ստացա իրավամտածողության նոր որակներ, ի շնորհիվ հարգարժան դասավանդող կազմի։
Գևորգ Մաթոսյան
Սովորում եմ Ֆրանսիական համալսարանում, ընտրել եմ, որովհետև կարծում եմ, որ պետք է սեփական ուժերի վրա հիմնվելով բարձրացնել շատերի իրավագիտակցությունը։ Ես ուզում եմ փոխել մտածելակերպ և համարում եմ որ իրավաբանությունը լավագույնս կօգնի այդ հարցում։ ՄԻՁԴ ֆանտաստիկ հնարավորություն էր, որին լրիվ պատահական եմ գրանցվել։ Ուղղակի որոշեցի փորձել , բայց կարծում եմ, ավելի ճիշտ համոզված եմ, ոչինչ հենց այնպես չի լինում։ Եկա այս դպրոց և կարելի է ասել, ամբողջովին փոխվեց մոտեցումս շատ հարցերի շուրջ։ Մեծագույն մոտիվացիա ստացա այստեղից, պատրաստվում եմ սեփական հկ հիմնել, դա միայն դպրոցի, ընկերներիս ու ,ամենակարևորը, ստացածս գիտելիքների շնորհիվ։ Հոդված 3 ակումբը ինձ համար շատ հարազատ ու սիրելի տեղ դարձավ ՄԻՁԴ -ից հետո։ Ստացա ահռելի փորձ, ծանոթություն, և գիտելիքների անգնահատելի պաշար։ Խտրականության բոլոր ձևերին տիրապետում եմ հիմա և ամբողջ ուժով փորձում դիմակայել և արգելել խտրական դրսևորումները հասարկության մեջ։ Ստացա դրական էմոցիաների հսկակայան պաշար, ամեն անգամ դասի գալիս էի մեծագույն հաճույքով։ Շնորհակալության խորը զգացումով և ափսոսանքով եմ ավարտել դպրոցը։
Մարիամ Մանուկյան
Ես քրեական իրավունք եմ սովորում Երևանի Հյուսիսային համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Երկար տարիներ իրավապաշտպան կազմակերպություններում աշխատելուց հետո հասկացա, որ իրավաբանի մասնագիտական հմտությունները ինձ կօգնեն առավել արդյունավետ ձևով նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում։ Ես նկատել եմ, որ բուհական ծրագիրը ընդհանրապես չափազանց ակադեմիական է։ Այն որևէ կերպ չի անդրադառնում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և միջազգային կառույցների կողմից արձանագրված խախտումներին, ինչպես նաև չի ներառում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ուսուցումը հավասարության և հակախտրականության դիտանկյունից։ Դասընթացին մասնակցելը հիանալի հնարավորություն էր ակադեմիական այդ բացը լրացնելու տեսակետից։ Դպրոցում ես սովորեցի, որ միշտ պետք է աչալուրջ լինել այն մարտահրավերներին, որոնք առկա են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Նարե Հովհաննիսյան
Կարինե Հովհաննիսյան
Մասնագիտության ընտրությունս շատ հետաքրքիր է եղել: Քանի որ վստահ էի, որ դեսպան եմ դառնալու ընդունվեցի և ավարտեցի ԵՊՀ: Առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ եմ: Հընթացս հասկացա, որ խելացի լինել դեռևս շատ քիչ էր: Ուստի որոշեցի, մագիստրատուրան ընդունվել Իրավագիտության ֆակուլտետում՝ Միջազգային իրավունք մասնագիտացմամբ:Անուհետև ընդունվեցի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ և սովորում եմ եմ 4-րդ կուրսում: Տպավորություններս ՄԻՁԴ-մասին միանշանակ, դրական են: Դպրոցին մասնակցելու հիմնական մոտիվացիաս եղել է հետևյալը, Երբ դիմում էի, նոր էի վերադարձել Գերմանիայից, Ու թե՛ Գերմանիայու, թե՛ վերադառնալուցս հետո մտքում հետևյալ գաղափարն էր, ինչ էր իրենց համար մարդու իրավունքները և ինչ են դրանք մեզ համար՝ որպես արժեք: Տեսնելով թե որքան նուրբ ասպեկտներ էին քննարկում, որքան էր ամեն ինչ հաշվարկված՝ դրանք համեմատում էի մեր կրթական մեթոդների, քննարկվող բացառապես դասագրքային, ինչ-որ տեղ խորհրդային նյութի հետ, ուսանողների նկատմամբ վերաբերմունքի հետ, խորապես հիասթափված էի: Եվ այդ ժամանակ տեղեկացա ձմեռային դպրոցի մասին, ու հետաքրքիր էր ոչ ֆորմալ կրթության ոլորտը, ունեցել ենք այնպիսի քննարկումներ, ինչպիսի Գերմանիայում: Ունեցել ենք մի շարք քննարկումներ, որոնք ինձ համար ոչնչով չէին զիջում և նույնքան հետաքրքիր էին, որքան Գերմանիայում: Դպրոցից ստացա շատ դրական էմոցիաներ: Դե գիտելիքի մասին չեմ գրում, որովհետև շատ գետելիք ստացա, դեռ երևի նույնքան էլ ստանամ, երբ կարդամ այն գրքերը, որոնք խորհուրդ էին տվել մեր զրուցավարները: Առանձին չեմ կարող չնշել մասնակիցների մասին, որովհետև ոչ թե ձեռք եմ բերել ընկերներ, այլ գաղափարակից ընկերներ, որը շատ եմ կարևորում: Այս ամենը ողջ թիմի հոգատար, նվիրված, անտրտում վերաբերմունքի, մանրամասն մշակված և լավագույնս կազմված ծրագրի, դասախոսների ու արդիական թեմաների արդյունքում:
Սովորում եմ Գլաձոր Համալսարանում: Ցանկանում եմ ավելի իրավագիտակից հասարակություն տեսնել և անմիջականորեն նպաստել դրան: Առաջին փորձն էր, ինձ մոտ և մասնագիտական գիտելիքների ու փորձի իմ քայլն էր: Յուրաքանչյուր դասի հետ նոր մտքեր ու ուղիներ փնտրելու միջոց : Փորձաշատ ու կայուն դասախոսներ էին բանախոում: Ավելի սթափ ու բաց աչքերով սկսեցի նայել մարդու իրավունքներին, դրանց խախտումների դրսևորումներին: Ավելի քաջ գիտակցեցի լավ իրավագետների անհրաժեշտությունը մեր համակարգում: