FER NGO |ՀՀԻ ՀԿ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն գործում է 2013թ-ից՝ որպես նախաձեռնություն։ Սկզբնական շրջանում, այն հանդես էր գալիս՝ որպես մարդու իրավունքների ոլորտում աշխատող լրագրողների հարթակ և նպատակ ուներ օգտագործելու լրատվամիջոցները՝ որպես ՀՀ-ում մարդու իրավունքների խնդիրների բարձրաձայնման արդյունավետ միջոց։
2016թ-ից նախաձեռնությունը, ընդլայնելով իր գործունեության շրջանակը, գրանցվել է՝ որպես հասարակական կազմակերպություն։ «Հանուն հավասար իրավունքների»
կրթական կենտրոն ՀԿ-ն ոչ առևտրային կազմակերպություն է։
Նրա հիմնական նպատակն էխթանել հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումը ժողովրդավարության խորացումը Հայաստանում, ինչպես նաև իրավագիտակցության բարձրացումը լրատվամիջոցների, հանրային քննարկումների, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների միջոցով։
Article 3 Club | Հոդված 3 Ակումբ
«Հոդված 3» ակումբը հիմնադրվել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի կողմից, այն մարդու իրավունքների գերակայության, հավասարության և այլ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հարթակ է, որի նպատակն է բարձրաձայնել հասարակությանը հուզող եւ զարգացմանը նպաստող հարցեր` հանդիսանալ քաղաքացիական հասարակության, երիտասարդության, ինչպես նաեւ քաղաքական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչների հանդիպումների, քննարկումների և երկխոսության վայր:
――――――――――――――――――――
#Հոդված3» ակումբում կարող եք զբաղվել կրթական, գիտական եւ մասնագիտական գործունեությամբ, մասնակցել կամ ինքներդ կազմակերպել հանդիպումներ, դասախոսություններ, բանավեճեր, ցուցադրություններ եւ այլ միջոցառումներ, որոնք համահունչ են Ակումբի նպատակին, արժեքներին ու տեսլականին, եւ նպաստում են դրանց տարածմանը: